Լուրջ քաղաքականություն է տարվում ՌԴ ներկայությունը տարածաշրջանից հանելու համար. Մաթևոսյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի մեղադրեց Ռուսաստանի Դաշնության զինվորականներին Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպը չկանխելու համար։
Sputnik
Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, որ Եվրամիության առաքելությունը մուտք չուներ այնտեղ, մուտք ունի և ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը։ «Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը», - ասել է Արմեն Գրիգորյանը։ Անվտանգության Խորհրդի քարտուղարի խոսքով` Եվրամիության դիտորդները կայունացնող դեր են խաղում և Հայաստանը լիովին աջակցում է նրանց։
Ավելին` Հայաստանը պատրաստ է մաս կազմել ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որ չմնա միայն անվտանգություն սպառող երկիր։ Այն մասին, թե ինչպես են հեռադիտակով զինված դիտորդները կայունություն երաշխավորում և թե ինչպես Հայաստանը վերածվեց անվտանգություն սպառող երկրի, Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։