Սուրեն Պապիկյանը նույնպես մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյան
Ֆրանսիայում նախատեսված է Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես մեկնել է Ֆրանսիա։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչությունը։
«Սուրեն Պապիկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորմանը։ Մինչ այդ նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: