Մեծամորի համայնքապետը «Մայբախով» բախվել է տան քարե պարսպին, կոտրել այն. կա տուժած

Վարորդի սթափությունը ստուգելու համար նրանից արյան նմուշ է վերցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարը` 40-ամյա Վահրամ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նա իր վարած «Mercedes 222 Maybach» մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին, ժամը 03։15-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը»,– գրում է կայքը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
Երևանում վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը