Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը

Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հրազդանի թիվ 13 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ մանկապարտեզի խոհանոցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և սառը ջրով, արհեստական օդափոխության համակարգերով։ Սննդամթերքի պահեստի, խոհանոցի և սպասք լվանալու սենյակի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերով։ Բացի այդ, առաստաղը և պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը