Հնարավոր է` Դոնալդ Թրամփը շուտով հայտարարի սնանկության մասին

Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահը կարող է այդ քայլին գնալ, որպեսզի ավելի քան 500 մլն դոլարի վնասը փոխհատուցելու հետաձգում ստանա դատարանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հնարավոր է` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շուտով հայտարարի սնանկության մասին։ Տեղեկությունը հայտնում է Newsweek–ը` հղում անելով Թրամփի նախկին խորհրդականի ամուսնուն` Ջորջ Քոնվեին։
Ամերիկացի փաստաբանը X սոցցանցի իր էջում գրել է, որ շանսերը, թե նախկին նախագահը կհայտարարի սնանկության մասին, բավական մեծ են։ Թրամփը կարող է այդ քայլին գնալ, որպեսզի ավելի քան 500 մլն դոլարի վնասը փոխհատուցելու հետաձգում ստանա դատարանից։
ԱՄՆ դատարանը փետրվարի 16-ին նախկին նախագահին պարտավորեցրել է ավելի քան 355 մլն դոլար փոխհատուցում վճարել խարդախության գործով: Նույն գործի շրջանակում նրա որդիներին` Դոնալդին և Էրիկին ևս պարտավորեցրել են 4–ական մլն դոլար վճարել։
Զելենսկին Թրամփին «հրավիրել» է առաջնագիծ