ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Այսօր ձերբակալվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով` Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։
«Այսօր նաև միջնորդություն է ներկայացվել դատարան, նրան կալանավորելու համար»,-ասաց նա։
Դատարանի որոշումը պարզ կլինի ավելի ուշ: