Արցախի նախագահին կանչել են հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբան

Ռոման Երիցյանը հայտարարեց, որ Սամվել Շահրամանյանը պարզաբանում է ներկայացրել ֆինանսների և տրանսպորտային միջոցների ենթադրյալ անհետացման կամ յուրացման վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կանչել են հակակոռուպցիոն կոմիտե, լրագրողներին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Իրավաբանի խոսքով ՝ պատմությունը կապված է դրամական միջոցների ենթադրյալ հափշտակության և ավտոմեքենաների յուրացման մասին մամուլի հրապարակումների հետ:
Երիցյանը հայտարարել է, որ Շահրամանյանը ոչ մի բանում չի կասկածվում, քրեական գործով որևէ կարգավիճակ չունի, նա ընդամենը պարզաբանումներ է տվել մամուլի այդ հրապարակումների վերաբերյալ։
Խնդիրն այն է, որ Շահրամանյանը չի հայտարարում, որ չեղարկել է իր Հրամանագիրը․ քաղաքագետ