Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան

Sputnik
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները դադարեցնելու հստակ ճանապարհ են բռնել, Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
Նա խոսել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին, նշել` թե ինչով են պայմանավորված երկկողմ հարաբերություններում լարվածությունն ու փոխվստահության ցածր մակարդակը։
Ըստ Խալաթյանի` Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները դադարեցնելու հստակ ճանապարհ են բռնել։
«Վերջին տարիներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամը գնալով ավելի խորանում ու լրջանում է»,-նկատել է Խալաթյանը։
Փորձագետն անդրադարձել է նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու` Արևմուտքի ձգտումներին։