Ուկրաինական Մայդանի 1–ին զոհը հայ էր․ Քոչարյանը` այդ օրերին հայ համայնքի դիրքորոշման մասին

Փորձագետի խոսքով` ապացուցելու համար իրենց հավատարմությունը Կիևին ՝ որոշ հայեր ստիպված են նույնիսկ ավելի պրոուկրաինական դիրքորոշում ցուցաբերել, քան իրենք ՝ ուկրաինացիները։
Sputnik
2014 թվականի փետրվարին Ուկրաինայում հայկական սփյուռքն իրենից ներկայացնում էր «պետություն պետության մեջ»։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ, վերլուծաբան Տիգրան Քոչարյանը՝ խոսելով 10 տարի առաջ Կիևի Մայդանում տեղի ունեցած իրադարձություններից։
Այդ օրերին Տիգրան Քոչարյանը որպես դիտորդ գտնվում էր Ուկրաինայի մայրաքաղաքում։
«Ուկրաինայի հայերի միությունը, Հայաստանի դեսպանությունը և նաև որոշակի չինովնիկներ պետություն մեջ պետություն էին ստեղծել։ Օրինակ հայտնի է` ինչպես էին էվակուացնում հայերին տարբեր քաղաքներից տարբեր ուղղություններ։ Օգնել են Կրամատորսկի, Սլավյանսկի և այլ վայրերի հայերին տարհանվել անվտանգ վայրեր։ Այսինքն ՝ ավտոբուսներ էին գալիս, տանում Ռոստով, Կիև, և այդ ամենն արվում էր հայկական սփյուռքի ներկայացուցչի հսկողության ներքո», - ասաց Քոչարյանը։
Փորձագետը նկատեց, որ այն ժամանակ Ուկրաինայի հայկական սփյուռքում ներքին դրվածք կար՝ չմիջամտել քաղաքականությանը, հանդես չգալ այս կամ այն կողմում: Սակայն, չնայած այս նախազգուշացումներին, 2014 թվականին Ուկրաինայում հակամարտության առաջին զոհերը Մայդանի և Դոնեցկի դիմադրության կողմից դարձան հենց հայերը։
«Նրանք 20-ամյա Սերգեյ Նիկոյանն են, որին սպանել են Մայդանի մոտ չպարզված հանգամանքներում, և 29 - ամյա Ռուբեն Ավանեսյանը, որը զոհվել է 2014 թվականի ապրիլի 13-ին, երբ մթերք էր տեղափոխում պաշարված Սլավյանսկ» - ասաց նա։
Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները. Պուտին
Նիկոյանը Կիևի կենտրոնում բարիկադների ֆոնին կարդացել է Տարաս Շևչենկոյի պոեմից մի հատված, մեծ տպավորություն է թողել։
Քոչարյանն ասում է` Նիկոյանը դարձավ «սրբազան զոհը», և արյուն թափվելուց հետո Ուկրաինայում հեղափոխական իրադարձությունները սկսեցին շատ արագ զարգանալ։ Հետագայում էլ շատ հայեր հերոսություն դրսևորեցին Ուկրաինայում։
«Ներկա պահին հայ համայնքի համար շատ ավելի բարդ է, որովհետև հայերի նկատամամբ շատ ավելի մեծ կասկած կա ներսում. ՀՀ–ն ու ՌԴ–ն դաշնակիցներ են, իսկ Ուկրաինան Ադրբեջանի դաշակիցն է միշտ եղել, հայերի վրա կասկածանքով են նայել, որ գուցե 5–րդ շարասյունն է երկրում, և դա ստիպում էր որոշ հայերի լինել ավելի ուկրաինացի, քան ուկրաինացիներն են, որպեսզի փարատեն կասկածները։ Սա հասկանալի է, քանի որ բոլոր հայերն այժմ ուկրաինական հատուկ ծառայությունների խոշորացույցի տակ են»,–ընդգծեց վերլուծաբանը։
Նրա տեղեկություններով ՝ անգամ Ռուսաստանի հայերի միության հետ պայմանավորվածություն է եղել ՝ շատ կտրուկ հայտարարություններ չանել, որպեսզի չբարդանա Ուկրաինայի հայ համայնքի կյանքը։
Միևնույն ժամանակ Քոչարյանը նշում է` այն ժամանակ էլ, հիմա էլ Ուկրաինայի հայ համայնքը նվիրված է Ուկրաինա պետությանը։
Հայաստանում թաքնված դիպուկահար վրացիները`Մայդանում հատուկ գործողության մասին. բացառիկ
Եվրամայդանը զանգվածային բազմամսյա բողոքի ակցիա էր Կիևի կենտրոնում և Ուկրաինայի այլ քաղաքներում, որը սկսվել է 2013 թվականի նոյեմբերի 21-ին՝ ի պատասխան Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրից կառավարության հրաժարման: Կիևի Անկախության Մայդանում (Անկախության հրապարակ) իրադարձությունները սկզբում ներկայացվում էին որպես խաղաղ։ 2014-ի փետրվարին դրանք վերաճեցին զինված դիմակայության և ի վերջո հանգեցրին Ուկրաինայում պետական հեղաշրջման: