ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավտոմեքենա է նվիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ կորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդը փետրվարի 18-ին ռուսական արտադրության ավտոմեքենա է նվեր ստացել Ռուսաստանի նախագահից։
- Այո՛։ «Aurus» մեքենա է, - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Կիմ Չեն Ինի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ Պուտինը նրան ցուցադրել էր «Aurus»–ի հնարավորությունները։ Ռուսաստանի ղեկավարն արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում է այս լիմուզինը, երբեմն ցուցադրում օտարերկրյա գործընկերներին, նրանցից ոմանք հետաքրքրություն են դրսևորել մեքենայի նկատմամբ: