ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Միշելն այդ մասին հայտնել է X սոցիալական ցանցում։
«ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լավ քննարկում ունեցանք Նիկոլ Փաշինյանի հետ», - գրել է Միշելը:
Նա շեշտել է, որ Հարավային Կովկասի խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում:
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: