Մայդանից 10 տարի անց Ուկրաինան փլուզվեց․ Նիկոլայ Ազարով

Եվրամայդանի ավարտից տասը տարի անց միանգամայն պարզ է դառնում, որ Եվրամիությունը չկարողացավ Կիևի համար փոխարինել ռուսական շուկային, նշել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Եվրամայդանից հետո անցած 10 տարիների ընթացքում Ուկրաինան հետընթաց է ապրել և, ըստ էության, փլուզվել է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։
«Եթե խոսենք մարդկանց կենսամակարդակի մասին, ապա այն նույնիսկ չի կարելի համեմատել 2013 թվականի հետ, քանի որ սննդամթերքի գները հինգից երեսուն անգամ ավելացել են։ Քսան միլիոնից ավել մարդ ընդհանրապես հեռացել է երկրից։ Ղրիմը անջատվեց, անջատվեց Դոնբասը, որն Ուկրաինայի արդյունաբերական ներուժի զգալի մասն էր կազմում»,-նշել է Ազարովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուկրաինական հասարակությունում հիասթափություն կա դեպի Արևմուտք շրջվելու գաղափարից` հաշվի առնելով, որ հասարակ ուկրաինացիների կենսամակարդակը փաստացի միայն վատացել է, նախկին վարչապետը վստահություն է հայտնել, որ ուկրաինացիների մեծ մասը ողջախոհություն ունեն, և նրանց մոտ պետք է այս տասը տարվա ընթացքում պետք է կասկածներ հայտնվեին պետական հեղաշրջման ճիշտ լինելու վերաբերյալ:
Նա նկատել է, որ չի տիրապետում սոցիոլոգիական հետազոտությունների նյութերին, որոնք պետք է պատասխանեին այդ հարցին։ Միաժամանակ նա վստահ չէ, որ դրանք լիովին կարտացոլեին ուկրաինացիների տեսակետն այդ հարցի վերաբերյալ, քանի որ, նրա կարծիքով, երկրում գոյություն ունի պատժիչ համակարգ, որը դաժանորեն հետապնդում է մարդկանց` գործող ռեժիմին ընդդիմադիր մտքեր հայտնելու համար:
Ուկրաինական Մայդանի 1–ին զոհը հայ էր․ Քոչարյանը` այդ օրերին հայ համայնքի դիրքորոշման մասին
Սակայն, նրա խոսքով, թեև խոստացվածը բացարձակ չի համապատասխանում իրականում տեղի ունեցողին, ուկրաինացիների զգալի մասը շարունակում է հավատալ, որ եթե չլիներ Ռուսաստանը, եթե չլիներ Դոնբասի հակամարտությունը, ապա Ուկրաինան կանդամակցեր ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, և ամեն ինչ լավ կլիներ։
«Նրանք ասում են, որ ավերված վիճակը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանն ինչ-որ բան է անում, բայց չեն ասում, որ դա բացատրվում է իրենց կոռուպցիայով, գողությամբ, ոչ ռացիոնալ ղեկավարմամբ, տարրական տնտեսական օրենքների խախտմամբ։ Որովհետև տնտեսության զարգացման համար սպառման շուկաներ են հարկավոր, իսկ իրենք իրենց ձեռքով կտրեցին, օրինակ, ԱՊՀ երկրներն ու Ռուսաստանը՝ որպես սպառման շուկա։ Այս տասը տավա ընթացքում հեռուստաէկրաններից զոմբիացնող քարզչություն է հնչում, այդ պատճառով էլ շատերը շարունակում են հավատալ, որ մի օր մի տեղ մտնելու են, և ներդրումների անձրև է գալու, ողորմությունների, սուբսիդիաների անձրև է գալու, և իրենք ապրելու են այնպես, ինչպես հիմա ապրում են ֆրանսիացիները կամ շվեյցարացիները»,-ընդգծել է Ազարովը։
Նրա խոսքով՝ ժամանակին ռուս-ուկրաինական ապրանքաշրջանառությունը շատ մեծ էր։ 2012 թվականին այն հասնում էր 55 միլիարդ դոլարի, ընդ որում՝ արտահանումը Ռուսաստան կազմում էր մոտ 25 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը Ռուսաստանից՝ մոտ 30 միլիարդ դոլար։
Հայաստանում թաքնված դիպուկահար վրացիները`Մայդանում հատուկ գործողության մասին. բացառիկ
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Ուկրաինան տարանցիկ պետություն է։ Այսինքն՝ այն կապող օղակ է Ռուսաստանի և Եվրամիության միջև։ Սա Ուկրաինային հսկայական առավելություններ է տալիս, նա հնարավորություն ունի գումար վաստակել բեռների մեծ հոսքի տարանցման հաշվին, որոնք կարող էին տեղափոխվել ուկրաինական չսառչող նավահանգիստներով, ուկրաինական տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային: Այդ նախագծերը բացառիկ հետաքրքիր կլինեին երկրի, ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։ Սակայն Ազարովը ցավով արձանագրում է, որ 10 տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո հաղթեցին այլ ուժեր, որոնք տրամադրված էին «հակա-Ռուսաստան» ստեղծելու: