«Գործողությունը դասագրքեր կմտնի». Շոյգուն պատմել է Պուտինին` ինչպես են գրավել Ավդեևկան

Պուտինն Ավդեևկայի ազատագրումն անվերապահ հաջողություն է անվանել, նշելով, որ այն պետք է զարգացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը գնահատական է տվել Ավդեևկայից հետ քաշվելու վերաբերյալ Ուկրաինայի ԶՈւ որոշմանը։
Նրա խոսքով` Ուկրաինայի ԶՈւ–ի ղեկավարության հայտարարությունը արվել է քաղաքական նկատառումներով, «դա փախուստ էր»։
«Որքան հասկանում եմ, և ինչպես ինձ զեկուցել են երեկ չէ առաջին օրը, առավոտյան ժամը 6-7-ին հակառակորդը քաոսային ետքաշում էր սկսել իրականացնել այդ բնակավայրից։ Եվ 11-ին դուք կրկին այստեղ էիք ԳՇ պետի հետ և զեկուցել այն մասին` թե ինչ է տեղի ունենում Ավդեևկայում, դա քաոսային փախուստ էր այդ պահին, այդպես եմ հասկանում։ Ուկրաինայի ԶՈւ–ի ղեկավարությունը հրաման էր արձակել հետ քաշել իր զինված ուժերը, երբ նրանք արդեն շարժման մեջ էին և լքում էին այդ բնակավայրը», – ասել է Պուտինը։
Դրանից հետո նախագահը խոսքը փոխանցել է Շոյգուին և խնդրել նրան զեկուցել, թե ինչ է տեղի ունենում հիմա։
Շոյգուն հայտնել է, որ Ավդեևկայի ազատագրման օպերացիային սկսել են նախապատրաստվել դեռ 2023 թվականի աշնանը։ Նա ընդգծել է, որ այդ օպերացիան կհամալրի ՊՆ–ի դասագրքերը։
Պաշտպանության նախարարը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ն Ավդեևկայից հեռանալիս, բազմաթիվ վիրավոր զինվորներ է թողել, զենք և ականապատ տարածքներ։ Այժմ այդ տարածքներն ականազերծվում են։ Ավդեևկայից հետո գրոհը շարունակվում է արևմտյան ուղղությամբ, արդեն 72 քառ. կմ ազատագրված է։
Շոյգուն հայտնել է նաև, որ ՌԴ ԶՈւ–ն կանգնել է Կոնկի գետի գրեթե ողջ երկայնքով` մաքրելով Կրինկին։ Մասնավորապես, իրենց հիանալի են դրսևորել դեսանտայինները և ծովային հետևակի 810-րդ բրիգադը։ Նրա խոսքով` Կրինկիում Ուկրաինայի ԶՈւ–ի զինվորականների մի մասը դեռ նկուղներում է։
«Եթե որևէ մեկը մնացել է, պետք չէ, ինչպես ինձ զեկուցել են, լացել ռադիոկապով, տարհանման մասին պաղատել. թող գերի հանձնվեն», – ի պատասխան ասել է Պուտինը։
Հանդիպմանը կրկին հնչել է այն միտքը, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների։
Նշենք, որ Ավդեևկայի ազատագրումը թույլ է տվել ճակատային գիծը հետ քաշել Դոնեցկից։