Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է ՀՀ–ն. Մանասերյանը նշեց հնարավոր պատճառը

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը
Թաթուլ Մանասերյանի խոսքով` Հայաստանից նկատվում է նաև ռուսաստանցի ռելոկանտների արտահոսք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Լավ չինտեգրվելով ՀՀ տնտեսության մեջ, որոշ տվյալների համաձայն, արցախցիների 15 տոկոսն արդեն լքել է ՀՀ–ն»,– ասաց պրոֆեսորը։
Նա նշեց, որ Հայաստանից նկատվում է նաև ռուսաստանցի ռելոկանտների արտահոսք։ 2022 թվականից ի վեր Հայաստան տեղափոխվածների մի մասը ևս հեռացել են ՀՀ–ից։
Մանասերյանը նաև նկատեց, որ մյուս կողմից էլ դեպի Հայաստան միգրանտների նոր հոսք է նկատվում։ Նրա խոսքով` ՌԴ–ից ՀՀ են տեղափոխվում մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, սակայն նրանց թիվն առայժմ մեծ չէ։
Փոխարենը մեծ թիվ են կազմում Հնդկաստանից Հայաստան եկող աշխատանքային միգրանտները։ Թաթուլ Մանասերյանի տվյալներով` նրանց թիվն այս պահին մոտ 14 000 է։
Հայաստանի տնտեսությունը կարող է տուժել Թուրքիայի հետ սահմանի բացումից. Մանասերյան