Ուկրաինական գործակալ է չեզոքացվել. նա պետք է ահաբեկչություն իրականացներ Զապորոժիեում

ԱԴԾ
Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև փամփուշտներ և պարկուճներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՌԴ ուժայինները ուկրաինական գործակալի են չեզոքացրել, որն ընտրություններից առաջ պայթուցիկով ահաբեկչություն էր ծրագրել Զապորոժիեի մարզում քաղաքական գործիչներից մեկի դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել և կանխել է Ռուսաստանի քաղաքացի Վիտալի Դյատլենկոյի գործունեությունը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հավաքագրված անձը պատրաստվում էր 2024 թվականի ընտրական փուլի նախաշեմին ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի մարզի քաղաքական գործիչներից մեկի նկատմամբ», – ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ԱԴԾ-ն լրտեսության կասկածանքով օտարերկրացու է ձերբակալել
Ըստ ԱԴԾ–ի`Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան զինել են պայթուցիկ նյութերով և համակարգել ծրագրերը։ Ձերբակալության պահին Դյատլենկոն դիմադրություն է ցուցաբերել անվտանգության մարմինների աշխատակիցների նկատմամբ և պատասխան գործողություններով չեզոքացվել։
Քաղաքացիական բնակչության և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Քննիչները որոշում են քրեական գործ հարուցելու հարցը։
ԱԴԾ-ն Ռուսաստանի յոթ շրջաններում դրամանենգների խոշոր հանցախումբ է հայտնաբերել