Թուրքիան 2023-ին ավելացրել է արտահանումը Հայաստան 6 անգամ

Որոշ չափով ավելացել է թուրքական ապրանքների արտահանումը դեպի Իրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ, միևնույն ժամանակ Հարավային Աֆրիկա ապրանքների մատակարարումը նվազել է 2.2 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների հիման վրա ներկայացրած ՌԻԱ Նովոստիի վերլուծությունից։
Համեմատության համար նշենք, որ հաջորդը ցանկում Լաոսն է, որտեղ Թուրքիայի մատակարարումներն աճել են 3,3 անգամ, և Միկրոնեզիան` 3 անգամ։
Բոլորից շատ թուրքական ապրանքների վաճառքների անկում է նկատվել Հարավային Աֆրիկայում` 2.2 անգամ, լուրջ նվազում է դիտվում դեպի Իսրայել արտահանումներում` 1.3 անգամ։