«Ճվճըվ Արոյի» որդիներից ևս մեկն է իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել

31-ամյա տղամարդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում և առանց վարորդական իրավունքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Այսօր Երևանի Պարոնյան փողոցից բերման է ենթարկվել մգացված ապակիներով «BMW» մակնիշի ավտոմեքենայի կարգազանց վարորդը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հայտնի է դարձել, որ Երևանի 31-ամյա բնակիչ Էդուարդ Երեմյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի։ Նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա մեքենան վարել է նաև ոչ սթափ վիճակում։
Հարվածել է պարեկներին, փախուստի դիմել․ ձերբակալվել է «Ճվճըվ Արոյի» 33-ամյա որդին
Ի դեպ, կայքի տեղեկություններով, նա միայնակ չի եղել։ Մեքենայում է եղել նաև քրեական աշխարհում հայտնի «Ճվճըվ Արոյի» որդիներից Սերժուլիկը։