Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մինչև 102կգ քաշային կարգի մրցումները երկամարտում վասատակել էր ոսկե երեք մեդալ։ Մրցումային հերթական օրը մենք ևս մեկ ոսկե մեդալի հավակնություն ունեինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային կարգում երկամարտի համապատասխանաբար 396 կգ և 394 արդյունքներով զբաղեցրեցին 2-րդ և 3-րդ տեղը։
Պոկում վարժությունում Գասպարյանը շատ հստակ կատարեց իր առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 173 կգ։ Այնուհետև մեր երկու ծանրորդներն էլ գլխավերևում պահեցին 177 կգ կշռող ծանրաձողը, բայց Գարիկ Կարապետյանը՝ առաջին մոտեցումով։ Սամվելը երրորդ մոտեցման ժամանակ էլ գերազանց աշխատեց ու ավարտեց իր ելույթները 180 կգ արդյունքով։ Իսկ Գարիկ Կարապետյանը երկրորդ մոտեցումով, գլխավերևում պահելով 182 կգ, նվաճեց ոսկե փոքր մեդալը։ Գասպարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Կարապետյանը մոտ էր նաև երիտասարդների համաշխարհային ռեկորդ սահմանելուն, բայց շտապեց ու չկարողացավ ֆիքսել 187 կգ-ը։
Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ մեր երկու ծանրորդներն էլ ֆիքսեցին 211 կգ-ը, բայց Կարապետյանը մոտեցումը մրցավարները չհաշվեցին։ Երկրորդ մոտեցումով Գարիկը պահեց գլխավերևում պատվիրված քաշը։ Մեր երկու ծանրորդների հետ հավասար պայքար էր մղում բելառուս Եվգենի Ցիխանցովը։ Տակտիկական լուրջ պայքար ծավալվեց։
Սամվելը երկու մոտեցում ծախսեց 216 կգ բարձրացնելու համար ու երրորդ մոտեցումով բարձրացրեց քաշը։ Իսկ ահա Գարիկ Կարապետյանը ձախողեց վերջին մոտեցումը։ Այսպիսով Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ բրոնզը բաժին հասավ Գարիկ Կարապետյանին։
Այսօր ավելի ուշ տղամարդկանց 109 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Պետրոս Պետրոսյանը, իսկ մրցումային վեջրին օրը 87 կգ կանանց քաշային կարգում պայքարի մեջ կմտնեն Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը։