Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիա էր մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։