ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Իսպանական Eureka News ինտերնետ-պորտալը X սոցցանցից հեռացրել է օդաչու Մաքսիմ Կուզմինովի մահվան մասին հրապարակումը, որը 2023 թվականի ամռանը ռուսական ռազմական ուղղաթիռ էր առևանգել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ իսպանացի իրավապահները Կուզմինովի մարմինը հայտնաբերել են Ալիկանտեի Վիլյախոյոսա քաղաքում:
Իր հերթին, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դեռ չի հաստատել Ռուսաստանի Դաշնությունից դասալքվածի հնարավոր մահվան մասին տեղեկությունը։ Սակայն լուրը հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը, հայտնում է РБК-Ուկրաինան։
Ավելի վաղ իտալական Il Corrispondente պարբերականը, հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայում իր աղբյուրին, հայտնել էր, որ Կուզմինովը սպանվել է փետրվարի 13-ին, 12 կրակոցով, ինչից հետո նրա մարմնի վրայով ավտոմեքենա է անցել: «Դավաճանները երկար չեն ապրում» վերնագրով հոդվածը պարբերականի հասցեին ուկրաիներեն գրված բացասական մեկնաբանությունների ալիք էր բարձրացրել։