ՀՀ–ում շմոլ գազից թունավորված երեխաները շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից

«Մուրացան» բուժկենտրոն
երեխաները համապատասխան բուժօգնություն են ստացել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխված 6 երեխաները, որոնք թունավորվել էին շմոլ գազից, շուտով դուրս կգրվեն: Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ–ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից)։ Նրանցից 5-ի վիճակը գնահատվել էր միջին ծանրության, մեկինը՝ ծանր։
«Այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից»,– ֆեյսբուքյան էջում գրել է Դանիելյանը:
Նա նաև նշել է, որ բուժառուները ստացել են համապատասխան բուժօգնություն, այդ թվում` բարոթերապիա։