ՀՀ դատախազությունը պահանջում է ավելի քան 15 մլրդ դրամ բռնագանձել նախկին փոխնախարարից

ՀՀ գլխավոր դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության ներկայացրած հայցադիմումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 մլրդ դրամը գերազանցող գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 15–ին վարույթ է ընդունել դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99–րդ հայցադիմումը:
Դատախազությունը պահանջում է Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից ՀՀ–ի պետք է բռնագանձել.
7 անշարժ գույք,
1 տրանսպորտային միջոց,
2 իրավաբանական անձանցում մասնակցություն,
5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել,
10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Հասմիկ Պողոսյանից բռնագանձել շուրջ 1 մլրդ դրամ