ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին մանկապարտեզների դայակների և տնօրենների աշխատավարձերը 30%-ով վերանայել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«30%–ն այն չափը չէ, որ այդ մարդիկ արժանի են և մենք կուզենայինք, բայց սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու։ Հանրակրթության ոլորտում աշխատողներն անձնվեր մարդիկ են և նրանք արժանի են մեր կողմից մի փոքր ավելի լավ վերաբերմունքի բոլոր տեսանկյուններից։ Այս տարի այդ ուղղությամբ առաջին քայլը կիրականացնենք»,– նշեց Ավինյանը:
Նա ընդգծեց, որ հաճախ են մեղադրանքներ հնչում հարկերն ու տուրքերը բարձրացնելու մեջ, սակայն կարևորն այն է, որ դրանք ուղղվում են նաև նմանատիպ ծրագրերին։