ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մոսկվայի աճուրդի տանը վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Լուսնյակ գիշեր» կտավը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի «Աճուրդային հոլդինգին»։
«Ինչպես սպասվում էր, արվեստասերների շրջանում մեծ իրարանցում էր առաջացրել հավաքածուի գոհարն ու աճուրդի գլխավոր լոտը՝ Կոստանդնուպոլսի ծովային տեսարանը, որը ստեղծվել է 1878 թվականին։ Ստեղծագործության համար վճարվել է 92 միլիոն ռուբլի»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Աճուրդային հոլդինգը» հաղորդել էր, որ Այվազովսկու այս գործը աճուրդի կհանվի 100 միլիոն ռուբլով։