Այնթապում ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր և տուժած

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն տեղում մահացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Փետրվարի 18-ին, ժամը 19-ի մոտակայքում Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մոտակայքում բախվել են «VAZ» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1976 թ․) և «Skoda» (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել են։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մինչ փրկարարների կանչի վայր հանելը «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։