Կողմերը հավատարիմ են մնում Պրահայի և Բրյուսելի պայմանավորվածություններին․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Գերմանիայի կանցլերի աջակցությամբ Ալիևի հետ հանդիպման որոշ մանրամասներ։
«Սեղանին կարևոր հարց կար։ Արդյոք կողմերը հաստատում են պայմանավորվածությունները, որոնք նախկինում ձեռք են բերվել Պրահայում և Բրյուսելում։ Եթե ամփոփենք արդյունքները, ապա կարելի է արձանագրել, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,-ասել է ՀՀ վարչապետը։