Ես համարում, որ հայ ժողովուրդը ոչ թե գիրք կարդացող է, այլ գրքապաշտ. Արքմենիկ Նիկողոսյան

Sputnik
Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
2008թ.-ից ի վեր, արդեն 16 տարի գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր։
«Ես չեմ համարում, որ հայ ժողովուրդը գիրք կարդացող է։ Ես համարւմ եմ, որ հայ ժողովուրդը գրքապաշտ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ խոսելով օրվա խորհրդի մերօրյա ընկալման, գրականության և հասարակության կապի մասին։