Դամբարանը կվկայագրվի, կստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ․ Հարություն Վանյան

Sputnik
Օրեր առաջ Օհանավան գյուղի բնակիչ Մարատ Հայրապետյանը Քասախի կիրճում իր հողատարածքում հողային աշխատանքներ կատարելիս պատահաբար միջնադարյան ժայռափոր դամբարան էր հայտնաբերել։
Պատահաբար հայտնաբերված հուշարձանի մաին մասնագետներն առայժմ միայն ենթադրություններ են անում։ Մի մասը, դատելով խաչերի տեսքից, պնդում է՝ 5-7-րդ դարերի կառույց է, մյուսներն էլ՝ 12-13-րդ դարեր են մատնանշում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ, դամբարանի տարածքում մասնագետներն այսօրվանից պեղումներ են իրականացնելու։ Դրանց ավարտին հնարավոր կլինի դամբարանի մասին ավելի կոնկրետ տվյալներ հայտնել։
«Դամբարանը կվկայագրվի, նորահայտ հուշարձանի կարգավիճակ կստանա»,- Sputnik Արմենիային ասել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։