ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից)։ Տեղեկությունը հայտնում է համալսարանական հիվանդանոցի խոսակ Շուշան Դանիելյանը։
Նա նշել է, որ նախնական ախտորոշմամբ` երեխաները թունավորվել են։ Նրանցից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։ Ավելի ուշ թունավորման վարկածը հաստատվել է։
Հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակները գնահատվում է բավարար։