Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական և օգտակար էր. Ալիևը` Շմիդտին

Իլհամ Ալիևի կարծիքով` ժամանակն է վերացնել ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքները, ինչպիսին է, օրինակ, Մինսկի խումբը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և օգտակար է եղել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևն ասել է նաև, որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ:
Փաշինյանը ՄԱԿ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները
Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում տեղի կունենա:
Ալիևը նաև հայտարարել է, որ ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որոնք ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են։ Նրա խոսքով` դրանցից են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
Փաշինյանը հանդիպել է Լուազոյի հետ, խոսել առկա մարտահրավերների հաղթահարման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ արտործնախարար Արարատ Միրզոյանը։