Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները

Նախարար Միրզոյանն իր հնդիկ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։
«Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։
Փաշինյանը ՄԱԿ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները
Նշենք, որ Միրզոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկության կազմում Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին` Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։