ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 81կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը երկամարտի 220կգ արդյունքով զբաղեցրեց 4–րդ հորիզոնականը։
Մեր ծանրորդը պոկում վարժությունում իրացրեց մեկ մոտեցում՝ 95կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 125 կգ–ը։
Այսօր ավելի ուշ տղամարդկանց 96 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը, ինչպես նաև Հակոբ Մկրտչյանը։