Երևանի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի քաղաքացու կախված մարմինը

Դեպքի փաստով քրեական վարույթ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի քաղաքացու կախված մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16–ին , այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղմարդու դի կա։
Ոստիկանները պարզել են, որ նա Թուրքիայի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Տարեկան ավելի քան 700 հազար մարդ է ինքնասպանություն գործում. ԱՀԿ
Փրկարարները կտրել են պարանը և նրան իջեցրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։
Կայքի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է «Վան» թաղամասի կառավարիչը, իսկ մահացածին հայտնաբերել է նրա կինը, որը ՌԴ քաղաքացի է։