Զելենսկին Թրամփին «հրավիրել» է առաջնագիծ

Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Թրամփը նախորդ տարի մերժել էր Ուկրաինա այցելելու հրավերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ԱՄն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, ​​եթե նա համաձայնի այցելել Կիև, գրում է Zvezdanews-ը։
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ինքը ցանկանում է ամերիկացի նախկին առաջնորդին ցույց տալ իրական մարտական ​​գործողությունները, սակայն ամեն ինչ կախված է հանրապետականի ցանկությունից։
Անցյալ տարի Թրամփը մերժել էր Ուկրաինա այցելելու հրավերը՝ ասելով, որ նման այցը համարում է անտեղի և հղի Բայդենի վարչակազմի և Ուկրաինայի միջև շահերի բախմամբ։