Թույլ ձյուն և մառախուղ. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Տավուշ. Արխիվային լուսանկար
Ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ–ավազով մշակման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
«Արարատի (տեսանելիությունը՝ 100-150մ), Կապանի (տեսանելիությունը՝ 50-60մ), Գորիսի (տեսանելիությունը՝ 50-100 մ), Մեղրիի (տեսանելիությունը՝ 80-150մ) տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Լոռիում, Տավուշում, Սյունիքում թաց ձյուն կգա. եղանակի տեսություն