Փաշինյան–Ալիև–Շոլց հանդիպումն ավարտվել է. պայմանավորվածություն է ձեռք բերվել

Փաշինյան–Ալիև–Շոլց եռակողմ հանդիպումը
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարարը, Գերմանիայում ՀՀ դեսպանը, իսկ ադրբեջանական կողմից նույնպես ԱԳ նախարարը և Ալիևի օգնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Մյունխենում ավարտվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Եռակողմ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, իսկ ադրբեջանական կողմից ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Մինչ այդ Մյունխենում Փաշինյանը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները քննարկել էր ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։