Պապիկյանը 1 օրում հանդիպել է Գերմանիայի, Լիտվայի և Բուլղարիայի գործընկերների հետ

Սուրեն Պապիկյանը Մյունխենում հանդիպել է Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերների հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գերմանիայում հանդիպել է Բուլղարիայի, Լիտվայի և Գերմանիայի իր գործընկերներին, որոնց հետ մի շարք հարցեր է քննարկել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սուրեն Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ քննարկել է երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։
Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։
Սուրեն Պապիկյանը Մյունխենում հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ
Քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 երկրի միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։
Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։
Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների շուտափույթ ավարտի կոչ է արել