Մյունխենում ընթանում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը. նախաձեռնողը Օլաֆ Շոլցն է

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Մյունխենում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գերմանական կողմն է հանդիպումը կազմակերպել, բայց այդ երկիրը միջնորդի դերում չէ, այլ Մյունխենի համաժողովի շրջանակում ուղղակի կազմակերպչի։
Նշենք, որ մինչ այս էլ կայացել էր Փաշինյանի և Շոլցի հանդիպումը։ Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նրանք քննարկել էին Հայաստան–Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել էին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Փաշինյան–Շոլց–Ալիև եռակողմ հանդիպումը Մյունխենում
Ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ–ները գրեցին, եռակող հանդիպմանը հաջորդել է երկկողմ` Փաշինյան–Ալիև հանդիպումը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։