Լոռու մարզում բախվել են Mercedes-ը, Opel-ը և «ԳԱԶ-53» բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք

Լոռու մարզում բախվել են Mercedes-ը, Opel-ը և «ԳԱԶ-53» բենզատարը
Վարորդներից մեկին տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Խոշոր ավտովթար է այսօր տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 13։44-ին։ Հայտնել են, որ Վանաձոր քաղաքի մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Լոռու մարզում բախվել են Mercedes-ը, Opel-ը և «ԳԱԶ-53» բենզատարը
Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է ու սկսվել է դիզվառելիքի արտահոսք։ Վթարի հետևանքով երթևեկությունը մասամբ դարձել էր միակողմանի։

«ԳԱԶ-53»-ի վարորդը տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։։ Մյուսների տեղում հետազոտել է դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը։