ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել շուտափույթ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոլցի նախաձեռնությամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում է տեղի ունեցել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ։
«Կանցլերը նշել է չլուծված հարցերն ու կարծիքների տարբերությունները բացառապես խաղաղ երկխոսության միջոցով և առանց ուժի կիրառման լուծելու կողմերի հանձնառությունը: Եռակողմ քննարկումների ընթացքում կանցլերը կոչ է արել շուտափույթ ավարտել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները։ Գերմանիան և Եվրոպան, ընդհանուր առմամբ, պատրաստ են առավելագույնս աջակցել այդ գործընթացին, այդ թվում` ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչ այդ Մյունխենում Փաշինյանը Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները քննարկել էր ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։