Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը. Արխիվային լուսանկար
Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանել են կենտրոն ու շենքում մի քանի ժամ գործողություններ կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Բիշարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին մեղադրանք է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Նա ձերբակալված է»,– ասացին կոմիտեից։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները փետրվարի 16-ից գրում էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են դատաբժշկական կենտրոն ու մի քանի ժամ նշված շենքում գործողություններ կատարել, ապա ձերբակալել տնօրեն Բիշարյանին։