Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի ծանրամատի առաջնությունում 5-րդն է

Անդրանիկ Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական անգամ հավակնում է թիմային հաղթանակին։ Մինչև օրս մեր մարզիկները առանց մեդալի չեն հեռանում մրցահարթակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի- Sputnik. Սոֆիայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականը շարունակում է թարմացնել մեդալների իր հավաքածուն։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում մեր հավաքականը երկամարտում երկու ոսկե և բրոնզե մեկ մեդալ էր վաստակել։ Բայց հաշվի առնելով առանձին վարժություններում գրանցված արդյունքները` մերոնք ունեին 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Այսօր մեդալ վաստակելու հերթը Անդրանիկ Կարապետյանինն էր։
Պոկում վարժությունում Կարապետյանը իր մոտեցումները սկսեց 170 կգ-ից և վստահ կատարեց վարժությունը։ Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը 5կգ-անոց քայլ կատարեց ու մոտեցավ 175 կգ քաշին։ Բայց արդյունավետ չստացվեց նրա մոտ վարժությունը։ Երրորդ մոտեցումն էլ անհաջող էր հայ ծանրորդի մոտ, և Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը։
Հրում վարժությունում պայքարից դուրս էր համաշխարհային ռեկորդակիր բուլղարացի Կառլոս Նասարը, որը ոսկե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում։ Ամեն դեպքում Կարապետյանը առաջին մոտեցումով գլխավերևում պահեց 195 կգ կշռող ծանրաձողը։ Ծավալվեց տակտիկական պայքար, ու հայ ծանրորդը ստիպված էր մոտենալ 204 կգ-ի, բայց ձախողեց մոտեցումը։ Նույնը կրկնվեց նաև երրորդ մոտեցման ժամանակ, ու մեր ծանրորդը այս առաջնությունում մեդալ չվաստակեց` երկամարտի 365կգ արդյունքով զբաղեցնելով 5-րդ տեղը։
Վաղը Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկու մասնակից է ունենալու։ 96 կգ քաշային կարգում մեր ընտրանու կազմում հանդես են գալու Դավիթ Հովհաննիսյանու ու Հակոբ Մկրտչյանը։
Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է. նա հաղթեց թուրք մրցակցին