ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը համառուսաստանյան սպարտակիադայի կարճ ծրագրից հետո առաջատարն է:
Մրցումներն անցկացվում են Մագնիտոգորսկում։ Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75):
Ազատ ծրագրերը մարզիկները կներկայացնեն կիրակի՝ փետրվարի 18-ին:
Սպարտակիադան կավարտվի փետրվարի 18-ին: