ԶՈւ ԳՇ պետն այցելել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներ

Էդվարդ Ասրյանը տեղում ծանոթացել է սահմանային իրավիճակին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին։ ԶՈւ ԳՇ պետը նաև խորհրդակցություններ է անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ասրյանը հետևել է նաև ինժեներական և ամրաշինական կառույցների շինարարության ընթացքին, այցելել նորակառույց մոդուլային զորամաս, դիտարկել հարդարման և կահավորման աշխատանքները։
Էդվարդ Ասրյանը ռազմական խորհրդի նիստ է հրավիրել