Որոշ երկրներ արգելափակել են Կիևի համար ոչ ԵՄ երկրներում արտադրված արկեր գնելու որոշումը

Ուկրաինայի և Եվրամիության դրշոները
Որոշմանը դեմ են արտահայտվել Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Որոշ երկրներ արգելափակել են Ուկրաինայի համար ոչ ԵՄ երկրներում արտադրված զինամթերք գնելու ջանքերը։ Այս մասին գրում է «Politico»-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
«Այս շաբաթ ԵՄ քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նիստում ԵՄ երկրների մեծ մասը կողմ է արտահայտվել, որպեսզի թույլ տան ԵՄ-ի փողերն օգտագործել ոչ ԵՄ-ում արտադրված արկեր գնելու համար՝ որպես Ուկրաինային օգնելու արտակարգ միջոց: Սակայն Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը դեմ են արտահայտվել այդ ջանքերին», - հայտնել են 3 դիվանագետներ, որոնց անունները պարբերականը չի հրապարակել։
Արգելափակման պատճառը թերթը բացատրում է նրանով, որ եվրոպական զենք արտադրողներին անհրաժեշտ են պատվերներ՝ «իրենց արտադրության ծավալների ավելացումը» արդարացնելու համար։
ԵՄ-ն միլիոնի փոխարեն առայժմ կարողացել է Ուկրաինայի համար ընդամենը 480 հազար արկ հավաքել
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
Գերմանիան չի կարողանա միայնակ զենք մատակարարել Ուկրաինային․ կանցլեր