Ռուսաստանում փորձարկվել է «Պարտիզան» ծանր տրանսպորտային անօդաչուն

Առաջին թռիչք, որը տվյալներ հավաքելու և անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել է օդաչուի հետ, հաստատել է սարքի թռիչքային բացառիկ բնութագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսական «Պարտիզան» ԱԹՍ-ն հաջողությամբ անցել է փորձարկումների առանցքային փուլը։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի նախագծի ղեկավար Գրիգորի Մակեիչը։
Նրա խոսքով՝ Սիբիրի Ս.Ա. Չապլիգինի անվան ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտը փետրվարի 16-ին անցկացրել է այդ եզակի տրանսպորտային անօդաչու սարքի առաջին թռիչքային փորձարկումը, որըտևել է 20 րոպե։ Սարքը հասել է 200 մ բարձրության։
Մակեիչի խոսքով` առաջին թռիչք, որը տվյալներ հավաքելու և անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել է օդաչուի հետ, հաստատել է սարքի թռիչքային բացառիկ բնութագրերը։
Ռուսաստանի հակադրոնային շեշտը
Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Գրիգորևն ընդգծել է, որ մշակումների արդյունքում կլինի բազմաֆունկցիոնալ անօդաչու սարք, որը կարող է իրականացնել ինչպես ինքնավար բեռնափոխադրումներ, այնպես էլ ուղևորների տեղափոխում ավտոմատ կառավարման համակարգի միջոցով: Սա մեծապես կհեշտացնի կառավարումը և ավելի մատչելի կդարձնի ավիացիան:
Սիբիրի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Բարսուկը շեշտել է, որ «Պարտիզանը» ցուցադրում է առաջատար գիտական խմբերի մշակած ներքին տեխնոլոգիաների նվաճումները: ԱԹՍ–ի բաղադրիչները, բացի շարժիչից,ռուսական արտադրության են: Ներքին հիբրիդային շարժիչիմշակումն արդեն ընթացքի մեջ է։
Օդային տրանսպորտային ցանցի զարգացման նպատակով նախատեսվում է գիտական և արտադրական կենտրոն ստեղծել Նովոսիբիրսկի մարզում։
«Պարտիզանը» նախատեսված է մինչև 1 տոննա քաշ ունեցող բեռները շուրջ 1 հազար կմ տեղափոխելու համար: Այն կարող է թռչել և վայրէջք կատարել 50x50 մ տարածքում, աշխատել ինչպես հեռակառավարմամբ, այնպես էլ օդաչուի կողմից:
Պատերազմը ցույց տվեց, որ տեխնոլոգիաների դար է. գյումրեցի դեռահասների ստեղծած պրոդուկտները