Փաշինյանը հանդիպել է Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

Ռիչարդ Մուրը 2022 թվականին այցելել էր Հայաստան և հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում։
Թե ինչ են քննարկել կողմերը, վարչապետի աշխատակազմից չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին այցելել էր Հայաստան, հանդիպել ՀՀ վարչապետի հետ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն` անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով։
Փաշինյանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։