Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ

Արարատ Միրզոյան, Լուիս Բոնո
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ, հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ համաժողովի հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի կազմում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: