ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Դժգոհլեհ ֆերմերները փակել են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող վերջին անցակետը։ Տեղեկությունը հայտնում է Լեհաստանի հեռուստաընկերությունը։
«Սա լեհ-ուկրաինական սահմանի վերջին անցակետն էր, որը չէր արգելափակվել։ Հիմա բեռնատարների հսկայական հերթ է գոյացել», - նշված է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Կորչևա» անցակետի մոտ շուրջ 1000 բեռնատար է կուտակվել, իսկ հարևան «Մեդիկա» անցակետում՝ շուրջ 400:
Հիշեցնենք` Լեհաստանի ֆերմերները բողոքի ակցիա են իրականացնում փետրվարի 9-ից` փակելով Ուկրաինայի հետ սահմանին գտնվող անցակետերի ճանապարհներն ու մուտքերը:
Լեհ-ուկրաինական հարաբերությունները բարդացել են ուկրաինական հացահատիկի նկատմամբ սահմանված էմբարգոյի պատճառով։ Եվրահանձնաժողովը 2023 թվականի սեպտեմբերի 15-ին որոշեց չերկարաձգել Ուկրաինայի չորս անուն գյուղարտադրանքի ներմուծման սահմանափակումները ԵՄ մի քանի սահմանամերձ երկրներ, բայց Կիևին պարտավորեցրեց միջոցներ ձեռնարկել արտահանումը վերահսկելու համար: