ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–ասաց Հակոբյանը:
Նա հավելեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Նշենք, որ այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք, որ Լարսի ավտոճանապարհը փետրվարի 25–ին առատ ձյան պատճառով փակվել էր բեռնատարների համար։